Հասարակություն 

Ես գնացի մինչև վերջ. Պլյուշչենկո

analitik.am

Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ով հրաժարվել է Օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական ելույթի կարճ ծրագրից, հայտնել է, որ ինքը կցանկանար «խոշոր վերջակետ դնել կարիերայում և հեռանալ», գրում է Взгляд-ը։

 

«Իհարկե, շատ վիրավորական է, որ որոշ մարդիկ բացասական են արտահայտվում, ասում են, որ պետք էր ճանապարհ տալ երիտասարդներին։ Ես ցավեր զգացի մեջքիս հատվածում դեռևս թիմային մրցման ծրագրի ժամանակ»,- բացատրել է մարզիկը։

 

Նրա խոսքով՝ դրանից հետո ինքը Գեղասահքի ֆեդերացիային ասել է, որ կարող է փոխարինվել, «քանի որ խնդիրներ կան մեջքի հետ կապված»։ Պլյուշչենկոն ենթադրել է, որ իրեն կփոխարինեն Մաքսիմ Կովտունի հետ, սակայն վերջինիս գտնել չի հաջողվել, իսկ «հետո պարզվել է, որ նա հիվանդ է»։

 

«Ես փորձում էի ինձ։ Ես փորձում էի անել հնարավոր ամեն ինչ երկրի համար, սպորտի համար, գեղասահքի համար, երկրպագուների համար։ Սակայն ինձ մոտ, ցավոք, չստացվեց, քանի որ ընկել էի ելույթից մեկ օր առաջ։ Ես հասկացա, որ սահել առանց թռիչքների և զբաղեցնել 20-րդ տեղը, հավանաբար, ճիշտ չէ։ Ամեն ինչ կարող էր տխուր ավարտվել ինձ համար։ Այդ պատճառով «ճանապարհ երիտասարդների» համար կար, սակայն երիտասարդ մարզիկը հիվանդ էր այդ պահին, և ես գնացի մինչև վերջ»,- պարզաբանել է մարզիկը։

Նույն շարքից