Հայաստան Քաղաքական 

Եթե ուզում ենք անկախ դատավորներ, ապա պետք է փոխենք կառավարման համակարգը. Հ. Թովմասյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, ասաց որ անկախ դատական համակարգ ունենալու լավագույն տարբերակը Սահմանադրական փոփոխություններն ու կառավարման խորհրդարանական համակարգը:

«Եթե ուզում ենք անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, ապա պետք է փոխենք կառավարման համակարգը: Նույնը վերաբերում է Կենտրոնական բանկի նախագահի եւ մյուս կարեւոր պաշտոնների նշանակմանը: Առ այսօր նախագահն էր դա անում, որեւէ պատասխանատվության չէր ենթարկվում: Մենք պետք է այս գերկենտրոնացվածությունը կոտրենք»,- ասել է Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը նաև հիշեցրեց, որ ընդդիմությունը լայն հնարավորություններ է ստանում:

Նույն շարքից