Հասարակություն 

Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը կկառուցվի Չինաստանում

analitik.am

Չինաստանի իշխանությունները ծրագրել են աշխարհին զարմացնել ինժեներական նոր հրաշքով. նրանք պատրաստվում են կառուցել աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելը, տեղեկացնում է The Telegraph-ը։

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ չինացիների ծրագիրը բավական հավակնոտ է։ Ենթադրվում է, որ թունելը, որն ունենալու է 122 կմ երկարություն, իրար կկապի Դալիան և Յանթայ քաղաքները։

 

Կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2015-2016թթ.։ Ըստ նախնական հաշվարկների՝ թունելի շինարարական աշխատանքների վրա կծախսվի մոտ 38 մլրդ դոլար։

 

Ինժեներները մտադիր են կառուցել 3 թունել, որոնցից մեկը կօգտագործվի մեքենաների, իսկ մյուսը՝ գնացքների համար։

Նույն շարքից