Ջոան Ռոուլինգ
«Պատահական աշխատատեղ»
Պերֆորդի տեղական խորհրդի անդամ Բարրի Ֆեյրբրազերը 45 տարեկանում հանկարծամահ է լինում: Այս իրադարձությունը քաղաքացիներին շոկի մեջ է գցում: Անգլիական գավառական քաղաքում, որը հատնի էր հզորագույն առևտրային շուկաներով և հնագույն մատուռով, թվում էր՝ կատարելություն էր տիրում, բայց իրականում ի՞նչ էր կատարվում: Ի՞նչ էին թաքնվում գեղեցիկ անգլիական տները:
Իրականում խաղաղ քաղաքն արդեն շուտվանից պատերազմում էր: Հարուստները կոնֆլիկտի մեջ էին աղքատների հետ, անչափահասները՝ ծնողների, կանայք՝ ամուսինների, ուսուցիչները՝ աշակերտների... Պեգֆորդն իրականում այնպիսին չէր, ինչպես թվում էր առաջին հայացքից:
Քաղաքային խորհրդում ազատված աթոռը միայն սրեց այս հակամարտությունները: Բոլորը տարված են ընտրություններով, որոնցում հաղթելու համար բոլորը պատրաստ են հոշոտել մնացածին: Այս ընթացքում բավականին փաստեր են հայտնաբերվում փոքրիկ քաղաքի առաջին հայացքից խաղաղ թվացող բնակիչների մասին:
Սա մեծ վեպ է փոքր քաղաքի մասին և Ջոան Ռոուլինգի առաջին գիրքը մեծահասակների համար: Շատ հետաքրքիր և ինտրգային վեպ է: