РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ Տուլայի մարզում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից մեկին մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ։
Նոյեմբերի 12-ի դրությամբ՝ Տուլայի հիվանդանոցում մնում է ՃՏՊ-ից տուժած 5 ուղևոր, նրանցից երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է Սկլիֆոսովսկու ինստիտուտ: Մեզ մոտ դեռ մնում և բուժումը շարունակում է 4 հիվանդ, նրանցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը Տուլայի մոտակայքում վթարի էր ենթարկվել նոյեմբերի 3-ին։ Ավտոբուսում եղել էր ավելի քան 60 մարդ՝ ՀՀ քաղաքացիներ: Վթարի հետևանքով զոհվել է 9 ուղևոր, տուժել՝ 46 մարդ, որոնցից 32-ը հոսպիտալացվել է։