Հասարակություն 

Մարիխուանա՝ ծննդյան տորթի մեջ

analitik.am

Իսպանական համալսարանի 11 ուսանողներ հիվանդանոցում են հայտնվել այն բանից հետո, երբ կերել են մարիխուանայով լցոնված հոբելյանական տորթ:

Տուժածներից մեկը հիվանդանոցում հայտնվել է կոմայի մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրա վիճակը բարելավվել է. բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Մյուս տուժածներն արդեն դուրս են գրվել:

EFE գործակալության տվյալներով՝ տուժածները Մադրիդի Ալֆոնսո խել Սաբիո համալսարանում նշել են ընկերոջ ծնունդը: Տոնական նվերը եղել է մարիխուանայով լցոնված տորթը:

Համաձայն համալսարանի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության՝ բոլոր տուժածները 18-22 տարեկան ուսանողներ են, որոնց մեծ մասը սովորում է անասնաբուժական ֆակուլտետում: Առաջիկայում համալսարանի ղեկավարությունը կորոշի ուսանողների հետագա ճակատագիրը:

Նույն շարքից