Հասարակություն 

Անգլիկան եկեղեցին արգելել է գրանցել միասեռ ամուսնություններ

analitik.am

Անգլիայի և Ուելսի Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսները հոգևորականներին արգելել են գրանցել միասեռ ամուսնություններ՝ հաղորդում է KAI գործակալությունը:

«Միևնույն սեռի մարդու հետ ամուսնությունը կլինի զգալի շեղում Անգլիայի եկեղեցու ուսմունքից: Եթե որևէ մեկը կնքի դա, ապա չի կարող ձեռնադրվել քահանա կամ եպիսկոպոս»,- նշվում է փաստաթղթում:

Միաժամանակ եպիսկոպոսները նշել են, որ այդ արգելքն աշխարհիկներին չի վերաբերում: «Միասեռ կապեր հաստատած աշխարհիկները մեր համայնքներում չեն ենթարկվի խտրականության իրենց կենսակերպի պատճառով»,- ընդգծված է փաստաթղթում:

Նույն շարքից