Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կողմից լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել «Ձգողականություն» (Gravity) ֆիլմը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գլխավոր կինոակադեմիայի 67-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
«Ձգողականություն» ամերիկյան ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Pinewood և Shepperton անգլիական կինոստուդիաներում, ինչի պատճառով էլ այն մասնագետների կողմից համարվում է բրիտանական:
BAFTA-ի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը 8-րդ տարին անընդմեջ անց է կացվում Լոնդոնի «Քովենթ-Գարդեն» Թագավորական օպերային թատրոնում: