Նախնական զինվորական պատրաստություն առարկայի տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով Ավան վարչական շրջանում անցկացվել է մարտական հրաձգության ուսումնական պարապմունք, որին մասնակցել են վարչական շրջանի թվով 7 դպրոցները: Ուսումնամարզական պարապմունքն անցկացրել են դպրոցների զինղեկները` հ.170 ավագ դպրոցի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հրաձգարանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

