Հասարակություն 

Լատվիական դասագրքում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն է ներկայացված

analitik.am

Լատվիական «Նոր աշխարհագրություն» դասագրքում, որը լույս է տեսել 2013թ.-ին, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, այդ մասին տեղեկացրել են Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները։

Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։

Այն զայրացրել է Լատվիայում բնակվող ադրբեջանցիներին, որոնք փորձում են ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնել տեղի ունեցածի մասին։

Ադրբեջանի արտգործնախարարությունն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը հրապարակմանը դեռ չեն անդրադարձել։

Նույն շարքից