Հասարակություն 

Մեկ օրում 6 ավտովթար, 6 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 10, շորթման եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից