Հասարակություն 

Կառավարությունը գենդերային հարցերի լուսաբանման մրցույթ է հայտարարում

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. մարտի 1-ից մինչև 2014 թ. մարտի 10-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

1. Հեռուստատեսություն և ռադիո 

2. Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ

Անվանակարգերում կարող են առաջադրվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, ովքեր 2013 թվականի նշված ամիսների ընթացքում.
- բարձրացրել և վերլուծել են գենդերային բնույթի խորքային խնդիրներ,
- անդրադարձել են համայնքային մակարդակում գենդերային խնդիրների լուծման լավագույն փորձին
- լուսաբանել են կանանց գործարար և հասարակական նախաձեռնողականության և առաջնորդության լավագույն օրինակները
- հրապարակել են նյութեր ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը:

Նախատեսվում են մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցանակակիրները կստանան նաև խրախուսական պարգևներ հասարակական և միջազգային կառույցների կողմից:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված կլինի կանանց հիմնահարցերով աշխատող մասնագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Անհրաժեշտ է ներկայացնել.

• Հրապարակված նյութը
• Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն
• Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճեն
• Հեռուստառեպորտաժը DVD սկավառակով 1 օրինակ՝ եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով, ինչպես նաև ՀԸ կողմից տրված տեղեկանքով՝ նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ
• Ռադիոնյութը CD kam DVD սկավառակով
Լրագրողի CV, լրագրողի և լրատվամիջոցի կոնտակտային տվյալներ, նյութի համառոտ նկարագրություն:


Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ. մարտի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի 2014 թ. ապրիլի 7-ին կայանալիք նիստում:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի խմբագրություն, Հանրապետության հրապարակ, Կառավարության թիվ 1 շենք հասցեով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 515935 հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեով:

 

Նույն շարքից