Հասարակություն 

Ավստրիան պատրաստվում է պարիսպ կառուցել Սլովենիայի հետ սահմանին

Ավստիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել սկսելու նախապատրաստական աշխատանքներ Սլովենիայի հետ սահմանի 24 կմ հատվածում՝ Շպիլֆելդ սահմանային անցման շրջանում պարսպի շինարարության համար։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լյայթները՝ պաշտպանական գերատեսչության հետ խորհրդակցությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստ են անհապաղ սկսել նախապատրաստական աշխատանքները, որպեսզի փախստականների հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում երկու օրում պարիսպը կանգնեցվի։

Միկլ-Լյայթները նշել է, որ պարսպի շինարարությունը կսկսվի միայն այն դեպքում, եթե չաշխատեն Սլովենիայի կողմից ձեռնարկվող սահմանի պաշտպանության միջոցառումները։

Նույն շարքից