Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարի վստահեցմամբ ԻՊ ահաբեկիչների օրերը հաշված են

ԴԱԻՇ-ի օրերը հաշված են: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը կարճ այցով Թունիսում է:

Նրա խոսքով՝ կոալիցիայի ուժերը հարվածել են ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որտեղ եղել է Ջիհադի Ջոնը: Քերիի խոսքով՝ «ԴԱԻՇ-ի օրերը հաշված են»:

Անցած հինգշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են իսլամիստների դիրքերին Սիրիայի Ռաքքա քաղաքում, որի արդյունքում, ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեծ հավանականությամբ ոչնչացվել է ԴԱԻՇ-ի՝ ծագումով բրիտանացի անդամ Ջիհադի Ջոնը, որը գերիների հայտնի դահիճն է:

Նույն շարքից