Հասարակություն Մշակույթ 

«Ստրկության 12 տարիներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել

analitik.am

Բրիտանական կինո- և հեռուստարվեստի ակադեմիայի (BAFTA) գլխավոր մրցանակին արժանացել է Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիներ» պատմական ֆիլմը, հայտնում է РИА Новости-ն։

Չիվետեր Աջիոֆորը ստացել է մրցանակ այդ ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Գլխավոր բրիտանական կինոմրցանակների հանձնման արարողությունն անցկացվել է կիրակի «Քովենթ Գարդեն» օպերայի և բալետի թագավորական թատրոնում։

Արարողությանը մասնակցել են  համաշխարհային բազմաթիվ աստղեր, իսկ հանդիսությունը վարել է հայտնի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը։

Ջորջ Քլունիի և Սանդրա Բալոքի մասնակցությամբ «Ձգողականություն» ֆիլմը, որն առաջատար էր անվանակարգերում, ստացել է մի քանի մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում։ Ալֆոնսո Կուարոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր այդ ֆիլմի համար։

Կնոջ լավագույն դեր անվանակարգում մրցանակի է արժանացել Քեյթ Բլանշետը՝ Վուդի Ալենի «Կապուտաչյա Հասմիկ» ֆիլմում գլխավոր դերի համար։

Փոլ Գրինգրասի «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմը արժանացել է մրցանակի լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում։

Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծ գեղեցկություն» ֆիլմը։

Նույն շարքից