ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր Է հղել Լիբանանի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Նաբիհ Բերիին Բեյրութի արվարձանում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով 40-ից ավելի մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Պուտինը հույս Է հայտնել, որ այդ հանցագործության կատարողներն ու պատվիրատուները արժանի պատիժ կստանան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ Է Լիբանանի իշխանությունների հետ սերտորեն փոխգործակցել ահաբեկչության, մասնավորապես, ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ մղվող պայքարում: