Հասարակություն 

Գերմանիայում կկառուցվի աշխարհի ամենաթեք աշտարակը

analitik.am

Գերմանացի մասնագետները մտադիր են Ռյոն բնակավայրում կառուցել աշխարհի ամենաթեք աշտարակը, որը կունենա 70մ բարձրություն՝ դառնալով հանրահայտ Պիզայի աշտարակի մրցակիցը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, շինության թեքությունը կկազմի 23.5 աստիճան։ Մինչդեռ ներկայում ռեկորդակիրն Աբու Դաբիում կառուցված Capital Gate երկնաքերն է, որի թեքության անկյունը 18 աստիճան է։

 

Հաղորդվում է, որ գերմանական աշտարակը կկառուցվի լեռներում՝ 751մ բարձրության վրա ու համալրված կլինի դիտահարթակով։ Բացի այդ, շինությունը կունենա ստղագիտական կենտրոն։

 

Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի իրականացման համար կծախսվի 14 մլն եվրո, իսկ շինությունը վերջնականապես պատրաստ կլինի 2016թ.-ին։  Ենթադրվում է, որ տարեկան մոտ 100.000 մարդ կայցելի։
 

 

Նույն շարքից