Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են մի շարք կարեւոր հիմնախնդիրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսով քննարկել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը, ուրբաթ հայտնել են Կրեմլի մամլո-ծառայությունում: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը, այդ թվում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի հանդիպման արդյուքները»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախագահները պայմանավորվել են իրենց երկխոսությունը շարունակել նոյեմբերի 23-ին՝ Պուտինի Թեհրան այցելության ժամանակ, որտեղ նա կմասնակցի գազ արտահանողների երրորդ գագաթնաժողովի ֆորումին:

Նույն շարքից