Մոտ 47 հազար ներագաղթյալներ 6 օրվա ընթացքում հատել են Գերմանիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Պոտսդամ քաղաքի ոստիկանությանը:
Շաբաթ օրվանից Գերմանիայի տարածքում ընդհանուր առմամբ 46960 ներգաղթյալ է ժամանել: Նշվում է, որ փաստացի թիվը զգալիորեն ավելի բարձր է, քանի որ ոչ բոլոր փախստականներն են գրանցված:
Ամեն օր Գերմանիայի տարածք 7-8 հազար փախստականներ են ժամանում: Հատկապես բարդ է զսպել ներգաղթյալների հոսքը, ովքեր ԵՄ են ժամանում շոգենավով և Դանիայի ու Շվեդիայի միջև ձգվող կամրջով: