Իսպանական Մայորկա կղզում բացվել է նոր հյուրանոց, որը նախատեսված է միայն կանանց համար։ Ինչպես նշում է Euromag-ը, Illetas Albatros կոչվող հաստատությունը առավելագույն հարմարավետություն ու անվտանգություն է ապահովում կանանց համար։
Հյուրանոցի համարներից յուրաքանչյուրը համալրված է այն ամենով, ինչը հաճախ կանայք չեն գտնում սովորական հյուրանոցներում՝ մեծ հայելիներ, փափուկ կախիչներ, վարսահարդարիչ ու մազերի արդուկ, կոսմետիկ պարագաներ և այլն։
Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում աստիճանաբար ավելի շատ հյուրանոցներ առաջարկում են իրենց ծառայությունները տարբեր սեռերի ու տարիքային խմբերի ներկայացուցիչների համար։ Օրինակ՝ կան հյուրանոցներ, որոնք նախատեսված են մինչև 40 տարեկանների համար, կան այնպիսինները, որտեղ երեխաների մուտքն արգելվում է։


