Գյուղատնտեսություն Հայաստան Հասարակություն Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Հանրաքվեն էլ չօգնեց. գյուղացիների վերավարկավորումը դադարեցվել է. «Ժողովուրդ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացավ, որ իրենց խաղողն ամբողջությամբ կմթերվի, շատ գյուղերում խաղողը տոննաներով մնացել է այգիներում՝ չքաղված, հնարավորություն չտալով գյուղացիներին մուծել իրենց վարկերը։ Սակայն հանրաքվեին ընդառաջ մարզպետների գործուն ջանքերի շնորհիվ փորձ է արվել վարկերի հարցերը բանկերի հետ լուծել վերավարկավորման ճանապարհով, ամիսուկես առաջ սկսվել է գյուղացիական վարկերի համատարած վերաձևակերպում, սակայն այս մի քանի օրը պրոցեսը կրկին կանգ է առել։

Ինչպես տեղեկացնում են բանկերին մոտ կանգնած մեր աղբյուրները, «Հանրաքվեն՝ հանրաքվե, սակայն թացն ամբողջովին խառնվել էր չորին, որից էլ տուժում էր բանկային համակարգը։ Բանն այն է, որ վերաձևակերպումների առիթից սկսել էին օգտվել վճարունակ վարկառուները ևս, որոնք այդ ալիքի տակ «գիծ» էին մտել, և այդպես շարունակվելու դեպքում մենք բանկրոտի մեջ կհայտնվեինք. նայում ենք, եթե շատ անհրաժեշտ է, վերավարկավորում ենք անպայման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից