Հասարակություն 

Այսօր Իսլանդիայում նշվում է կանանց օրը

analitik.am
19-րդ դարից ի վեր Իսլանդիայում փետրվարի 17-ը նշվում է որպես Կանանց օր: Այս օրը իսլանդացի տղամարդիկ փորձում են ամեն կերպ օգնել իրենց կանանց, ազատել տնային գործերից ու հատկապես ուրախացնել` անկողնում սուրճ մատուցելով:
 

Տոնի անբաժանելի մասն են նաև ծաղիկները և հատուկ սրտաձև տորթերը: Այս տորթերի բաղադրատոմսն ամեն տարի ընտրում է հատուկ հանձնաժողովը և ուղարկում դրանք հրուշակեղեն արտադրող բոլոր ընկերություններին:

Անհրաժեշտ է նշել նաև, որ աշխարհում գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ նախորդ` 2013թ. զեկույցի համաձայն 136 երկրներից ամենաքիչ խնդիրներ կան Իսլանդիայում, որն արդեն 5-րդ տարին է` առաջատար դիրքում է:
 
Ուսումնասիրվում է սեռերի հավասարությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահություն, կրթություն, տնտեսություն ու քաղաքականություն: 

Նույն շարքից