Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին:
«Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,-ասված է նրա հայտարարությունում: