Միջազգային Հասարակություն 

Վատիկանը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և կոչ արել արդյունավետ պատասխան տալ կատարվածին

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վատիկանը ցավակցություն է հղել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:

«Դա հարձակում է ամբողջ մարդկության խաղաղության վրա, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզանից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:

Վատիկանն նշում է, որ ցնցված է տեղի ունեցածից և Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցածն անվանում է «ատելության և խելահեղ ահաբեկչական բռնության նոր դրսևորում»։

Նույն շարքից