Հասարակություն 

Վատիկանում գումարվել է կարդինալների «մեծ ությակ»-ի նոր նիստը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հովանավորությամբ անցկացվում է հերթական՝ թվով երրորդ կարդինալների խորհուրդը, որը ստացել է «մեծ ությակ» անվանումը: Վերջինս բաղկացած է հովվապետի ութ խորհրդականներից: Վերջիններիս խնդիրն է պատրաստել հռոմեական կուրիայի լայնածավալ բարեփոխում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Խորհրդի կազմավորման գաղափարի մասին Պապը հայտարարել էր 2013թ. ապրիլին՝ գահը ստանձնելուց հետո որոշ ժամանակ անց: 

2013թ. հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդի առաջին նիստին քննարկվել է Առաքելական սահմանադրության նորացման գաղափարը, որում սահմանված են հռոմեական կուրիայի կառուցվածքը և խնդիրները: Քննարկումը շարունակվել է երկրորդ նիստին. վերջինս տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերի 3-ին: Նշենք, որ նիստերն անցկացվում են փակ դռների հետևում:

Խորհրդի կազմի մեջ մտնում են եկեղեցական հիերարխիաներ Ավստրալիայից, Գերմանիայից, Հոնդուրասից, Կոնգոյից, Հնդկաստանից, Իտալիայից, Չիլիից և ԱՄՆ-ից:

Նույն շարքից