Հասարակություն 

Լոնդոնի քաղաքապետը Ջորջ Քլունիին համեմատել է Հիտլերի հետ

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը դարձյալ աչքի է ընկել օրիգինալ արտահայտություններով՝ դերասան Ջորջ Քլունիին համեմատելով Հիտլերի հետ, գրում է The Guardian-ը: 

«Գանձերի որսորդները» ֆիլմին նվիրված մամլո ասուլիսում Ջորջ Քլունին կարծիք էր հայտնել, որ Մեծ Բրիտանիան պետք է Պարթենոնի մարմարե քանդակները վերադարձնի Հունաստանին:

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը արձագանքել էր առաջարկին՝ նշելով, որ Քլունին Լոնդոնի մշակութային գանձերի նկատմամբ «պաշտպանում է հիտլերյան քաղաքականությունը»:

Ի պատասխան Ջոնսոնի՝ Քլունին հայտարարել է, որ հասկանում է նրան ու զայրացած չէ քաղաքապետի վրա:

Նույն շարքից