Փարիզի ահաբեկչություններից մեկի ականատեսը պատմել է, որ ինքը մինչ այժմ ողջ է միայն իր սմարթֆոնի շնորհիվ: Տղամարդը վստահեցնում է, որ ռումբերից մեկից մի կտոր դիպել է իր հեռախոսին, որը եղել է բաճկոնի գրպանում։ Արդյունքում նա միայն թեթև վնասվածք է ստացել որովայնի շրջանում։
«Սմարթֆոնը փրկեց իմ կյանքը: Դա իսկական հրաշք է։ Անկեղծ ասած՝ ես ոչ մեկին չեմ ցանկանա նման բան վերապրել»,- ասել է Սիլվեստրը: