Քաղաքական Միջազգային 

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Ֆրանսիա՝ ահաբեկչությունների պատճառով

Газета-ի փոխանցմամբ՝ Փարիզում ահաբեկչական գործողությունների պատճառով իրանական կողմը որոշում է կայացրել հետաձգել երկրի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան:

«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով որոշում է կայացվել տեղափոխել նախագահի այցի ամսաթիվը Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան»,- հայտնել է նախարարը:

Նախագահ Ռոհանին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիային նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։

Նույն շարքից