Հասարակություն 

Էլեոնորա Ռուզվելտը կրկին` ԱՄՆ լավագույն առաջին տիկին

ԱՄՆ-ի ամենագեղեցիկ առաջին տիկնոջ կարգավիճակը, համաձայն պատմաբանների կարծիքի, պահպանում է Ֆրանկլին Ռուզվելտի կինը՝ Էլեոնորան, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

«Աշխարհի առաջին տիկին» Էլեոնորա Ռուզվելտը կրկին հաղթող է ճանաչվել հարցման ընթացքում, որն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 1982-ից։

ԱՄՆ-ի 32-րդ նախագահի կինը զբաղվել է քաղաքականությամբ իր ողջ կյանքի ընթացքում, մասնակցել է ֆեմինիստական շարժմանը և ստեղծել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

ԱՄՆ ղեկավարների լավագույն կանանց ցուցակում 2-րդ տեղը զբաղեցրել է Էբիգեյլ Ադամսը, 3-րդ տեղը՝ Ժաքլին Քենեդին։ Լավագույն առաջին կանանց ցուցակում պատմաբանները նշել են նաև Դոլի Մեդիսոնի, Հիլարի Քլինթոնի և Ջեյն Փիրսի անունները։

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, ստացել է ամենաշատ ձայները «Իրական կին» և «Ներդրում նախագահի կարիերայում» անվանակարգերում և զբաղեցրել է 5-րդ տեղը ցուցակում։

ԱՄՆ-ի առաջին կանանց ցուցակի կազմման աշխատանքներին մասնակցել են 242 գիտնականներ։

Նույն շարքից