Հասարակություն 

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի:

Հիշեցնենք, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։

Արտասահմանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։

Նույն շարքից