Հասարակություն 

Սկանդալ Ֆրանսիայում՝ 1.000-ից ավելի գողացված երեխաների պատճառով

Ֆրանսիան հայտնվել է քաղաքական նոր սկանդալի կենտրոնում, քանի որ բացահայտվել է, որ անցած դարի 60-ական և 70-ական թվականներին կառավարության հրահանգով  հարյուրավոր երեխաներ են գողացել Ֆրանսիայի անդրծովյան երկրամասը հանդիսացող Ռեյունյոն կղզուց։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ըստ պետական ծրագրի, Ռեյունյոնից երեխաները բերվել են ու բնակեցվել Ֆրանսիայի գյուղական հատվածներում, որտեղ բնակչության թվի անկում է արձանագրվել։ Աղբյուրը նշում է, որ 1963թ. մինչ 1982թ. Հնդկական օվկիանոսում գտնվող կղզուց հարկադրաբար Ֆրանսիա է տեղափոխվել 1.615 երեխա։

 

Երեխաների ծնողներին ասել են, որ իրենց զավականերին տանելու են Ֆրանսիա, լավ տուն ու կրթություն են տալու։ Ծնողներին խոստացել են, որ երեխաներն ամառային արձակուրդներին կվերադառնան հետ, ինչը սակայն սուտ է եղել։

 

The Guardian-ը նշում է, որ երեքշաբթի Ֆրանսիայի ազգային ասամբլեան կքննարկի երկրի պատմության մեջ ամենասկանդալային իրադարձություններից մեկը, ինչի արդյունքւոմ կորոշվի Ֆրանսիայի ունեցած դերը Ռեյունյոնից գողացված երեխաների ճակատագրի հարցում։

Նույն շարքից