Ավստրալիայի 74-ամյա բնակիչ Ջեյմս Հարիսոնը չի կարողանում թռչել կամ անհավանական հնարքներ կատարել, բայց նա բոլոր իրավունքներն ունի հերոս կոչվելու։
Ինչպես մանրամասնում է Oddity Central-ը, անցած 54 տարվա ընթացքում տղամարդն իր արյան հազվագյուտ տեսակի շնորհիվ փրկել է մոտ 2 մլն երեխայի կյանք։
Աղբյուրը նշում է, որ ավստրալացու արյան պլազմայի բաղադրության մեջ կա մի հակամարմին, որը երեխաների մոտ բուժում է սակավարյունության բարդացված ձևին հանգեցնող ռեզուս կոնֆլիկտը։
Հարիսոնը պատմել է, որ 18 տարեկանից սկսած առ այսօր 1.000 անգամ արյուն է հանձնել՝ գիտակցելով, որ իր օրգանիզմում եղած կարևոր, սակայն հազվագյուտ հակամարմինը որքան երեխաների կյանք է փրկում։
Աղբյուրը նշում է, որ ամեն տարի Ավստրալիայում հազարավոր երեխաներ մահանում էին ռեզուս կոնֆլիկտի պատճառով, իսկ մի մասն էլ ուղեղի լուրջ վնասվածքներ էր ստանում։ Ժամանակի ընթացքում Հարիսոնի արյունն այնքան արժեքավոր է դարձել, որ նրա կյանքն ապահովագրվել է 1 մլն դոլարով։
Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն ռեզուս բացասական մոր և ռեզուս դրական պտղի պարագայում: