Միջազգային Քաղաքական 

Լավրովն ու Քերրին Վիեննայում բանակցություններ են վարում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս ժամերին Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում հանդիպում են անցկացնում։

Նախատեսվում է, որ այս հանդիպումից հետո Լավրովն ու Քերրին կմասնակցեն Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպմանը։

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտնել էր, որ Փարիզի ահաբեկչություններն իրենց ազդեցությունը կունենան բանակցությունների վրա, բայց դրանց անցկացումը հարցականի տակ չէ։

Նույն շարքից