ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան նոյեմբերի 14-ին կայացել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից, 2015 թվականի նոյեմբերի 16-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային հանձնաժողովների անդամների համար նախատեսված հանրաքվեի անցկացման վերապատրաստման դասընթացները: