Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվեց, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին 3 ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 160-րդ կմ-ում «Mercedes C» մակնիշի 60 LS 060 պ/հ ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել դժվարանցանելի տարածքից:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 4-րդ նրբանցքի թիվ 12 տան բակում արգելափակվել է «ԿամԱԶ» մակնիշի 35 SV 942 պ/հ (վարորդ Ռ. Հ.) բեռնատար ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվեց, որ Գեղարքունիք մարզի Գագարին գյուղի Պիոներների փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Դեպքի վայր է թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «ԶԻԼ 130» մակնիշի 36 OS 395 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: