Հասարակություն 

Ամենարտասովոր վայրերը՝ նախատեսված հանգստի համար

Lonely Planet պորտալն ի մի է բերել այն ամենաարտասովոր վայրերը, որոնցում պետք է հանգստանալ 2014-ին: Դրանք հիմնականում իրենց ինքնատիպությամբ առանձնացող հյուրանոցներ են:

 

Առաջինն այդ շարքից հնդկական Mihir Garh-ն է Ռաջաստան նահանգում: Թարի անապատում գտնվող այս հյուրանոցը կառուցվել է 2 տարում, 150 արվեստագետների մասնակցությամբ, նման է ավազե ամրոցի, միրաժի, բայց միևնույն ժամանակ միանգամայն իրական է:

Step into the surreal desert idyll that is Rajasthan's Mihir Garh. Image by James Kay / Lonely Planet.

Բոցվանայի Planet Baobab հյուրանոցում կարելի է վայելել աղուտներ և զբոսնել բաոբաբի ծառուղիներում:

 

Ցուցակում է նաև Բոլոնիայի Torre Prendiparte աշտարակը, որը 900 տարվա պատմություն, 60 մ բարձրություն և 2 մ հաստությամբ պատեր ունի. ներսում, ասում են, հարմարավետ հյուրանոցային պայմաններ են:

A bird's-eye view from the top of the Torre. Image courtesy of Prendiparte B&B.

 

Արաբական Միացյալ Էմիրություններն այս շարքից կարող է առաջարկել Qasr Al Sarab հանգստավայրը` 1001 գիշերվա հեքիաթներից հառնած վայր անապատի կենտրոնում. այստեղ կարելի է, ի թիվս այլնի, ձեռքերը հինա դնել և մագլցել հսկայական ավազաբլուրներ:

Shade from the fierce desert sun at the Qasr al Sarab.  Image courtesy of Anantara Hotels and Resorts.

Շքեղություն վայրի բնության գրկում. նման տարբերակ է առաջարկում ավստրալական Cradle Mountain Lodg-ը հենց Թասմանիայի սրտում:

A natural hideaway in the remote and romantic Cradle Mountain Lodge. Image courtesy of Cradle Mountain Lodge.

Կանադայում լինելու դեպքում պետք է այցելել Վանկուվերի Free Spirit Spheres` կախովի գնդեր, որոնցում կարելի է զգալ ինչպես թռչնի բնում:

Get back to nature in a suspended spherical treehouse. Image courtesy of Tom Chudleigh at Free Spirit Spheres.

 

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում 2014-ին պետք է հանգրվանել iSimangaliso Wetland Park-ում` անտառներում գտնվող հյուղակներում, որոնցից որոշները մոտ են օվկիանոսին և կարելի է դիտել կետերի լողը:

Bed down after a day of whale-spotting and beach-hopping at Tanzania's Thonga Beach Lodge. Image courtesy of Thonga Beach Lodge.

Այսպիսին է Նյու Յորքի Հուձոնի հովտի Saugerties փարոսը: Սա պատմական փարոս է: Այստեղ օդորակիչին փոխարինում է գետից եկող մեղմ քամին:

Step back in time at the historic Saugerties Lighthouse. Image courtesy of Saugerties Lighthouse.

Լաոսն ամենաարտասովոր շարքից առաջարկում է Gibbon Experience Treehouse-ը` վայր, որտեղ կարելի է ունենալ գիբոն կապիկների փորձառությունը` ծառից ծառ ցատկելով: Այստեղ նաև վագրեր կան:

Swing through the trees like a gibbon in this outstanding treehouse experience in Laos. Image by Richard Waters / Lonely Planet.

 

 

Նույն շարքից