Իսպանիայում կբացվեն դպրոցներ բաց երկնքի տակ, որոնց նաև «անտառային դպրոցներ» են անվանում։
Ինչպես նշում է Euromag-ը, այսպիսի ուսումնական կենտրոններում կսովորեն 3-6 տարեկան երեխաները, որոնք սովորական փակ ու տոթ դասասենյակների փոխարեն դասերը կանցկացնեն թարմ օդին։
Ըստ Espanarusa-ի տվյալների՝ բաց երկնքի տակ առաջին իսպանական դպրոցը կբացվի 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կեսին՝ Մադրիդի լեռնային հատվածներում։
Այսպիսով՝ երեխաները բնության գրկում գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենան, կսովորեն աշխատել թիմում։