Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ ահաբեկչություն կատարած մահապարտներից մեկի մոտ հայտնաբերվել է եգիպտական անձնագիր՝ հայտնում է Al Arabia-ն:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչների մարմինների կողքին, որոնց մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր, եղել է նաև Եգիպտոսի քաղաքացու անձնագիր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչներից մեկը եղել է Ֆրանսիայի քաղաքացի: