Չեխիայի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը կոչ է արել փակել Շենգենյան գոտու սահմանները՝ կապված Փարիզում կատարված ահաբեկչությունների հետ:
«Եվրոպան ահաբեկիչների հետ գտնվում է պատերազմական վիճակում։ Վրա է հասել մի իրավիճակ, երբ մենք վերջապես պարտավոր ենք ձեռնարկել կոնկրետ միջոցներ։ Կարծում եմ, որ տեղի կունենա այն, ինչի մասին ես մշտապես պնդում եմ. փակել շենգենյան սահմանները։
Դա սարսափելի է, որ 8 չարագործներ ունակ են կատարել նման մասշտաբի ահաբեկչություն։ Եվրոպան վերջիվերջո պետք է սկսի գործել։ Եվրոպացի քաղաքական գործիչները միայն մեկնաբանում են տեղի ունեցածը և ոչինչ չեն ձեռնարկում»,- ասել է Անդրեյ Բաբիշը։