Գիտություն Հասարակություն Մշակույթ 

Համացանցում կհայտնվեն Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի սևագրերը

analitik.am

Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի սևագրերն ու տարբերակները կտեղադրվեն համացանցում, հայտնում է Lenta.ru-ն։

 

Վեպի ստեղծման մասին նյութերը համացանցում կհայտնվեն «Ամբողջ Տոլստոյը մեկ քլիքով» նախագծի շրջանակում։ Նյութերը կտեղադրվեն գրողի կյանքին և արվեստին նվիրված կայքում՝ Tolstoy.ru-ում։ Դրա համար թվայնացվել են 90-հատորանոց հավաքածուի 13-րդ, 14-րդ և 15-րդ հատորները։

 

Սևագիր հատորներն ընթերցողին հնարավորություն են տալիս հետևել վեպի տարբեր հերոսների հայտնվելուն և զարգացմանը, ինչպես նաև իմանալ, թե որ տեսարաններն են հանվել վեպի վերջին խմբագրումից։

Նույն շարքից