Հասարակություն 

Հայտնիները՝ Փարիզում կատարված ահաբեկչությունների մասին

Փարիզում կատարված ահաբեկչությունների մասին իրենց խոսքն են ասել համաշխարհային աստղեր Ջասթին Բիբերը, Կարա Դելեւինը, Դեւիդ Բեքհեմը Քիմ Քարդաշյանը եւ ուրիշներ։

«Իմ սերը, աղոթքներն ու մտքերը այժմ այն մարդկանց ընտանիքների հետ են, ովքեր տուժել են այս սարսափելի ողբերգության հետեւանքով»,- Ջասթին Բիբեր։

«Աղոթենք Փարիզի համար»,- Քիմ Քարդաշյան։

«Ցավով լսեցի այսօրվա իրադարձությունների մասին։ Ուղարկում եմ իմ աղոթքներն ու դրական էներգիան Փարիզ եւ այլ վայրեր, որտեղ մարդիկ տուժել են։ Նրանց խաղաղություն եւ ուժ եմ ցանկանում»,- Ջիջի Հադիդ։

«Աղոթենք Փարիզի համար»,- Կարա Դելեւին։

«Ես քո մասին եմ մտածում, Փարիզ։ Իմ սիրտն այսօր քեզ հետ է»,- Սալմա Հայեք։

«Խնդրում եմ, աղոթեք Փարիզի համար»,- Քորթնի Քարդաշյան։

«Դժվար է նայել Փարիզում կատարվող իրադարձությունների մասին լուրերը։ Միթե այս աշխարհում այսքան չարիք կա», - Սեմ Սմիթ։

Նույն շարքից