Հասարակություն 

Լուսնի առաջին նկարները՝ LADEE լուսնային ապարատի կողմից

Լուսնային մթնոլորտն ու դրա շրջակայքում փոշու մասնիկներն ուսումնասիրող լուսնային LADEE ապարատը տիեզերք էր ուղևորվել 2013թ. սեպտեմբերին: Վերջերս այն Երկիր դիսպետչերներին է ուղարկել առաջին լուսանկարները, որոնք արվել են 2014թ. փետրվարին նորալուսնի ժամանակ: Լուսանկարներում պատկերված է մեր արբանյակի ու աստղերի անհավանական բնանկարը՝ հայտնում է vesti.ru-ն: 

Լուսանկարները արվել են Star Tracker տեսախցիկի օգնությամբ: 

Հինգ լուսանկարներ արվել են 2014թ. փետրվարի 8-ին՝ 1 րոպե տարբերությամբ, ու ընդգրկում են Լուսնի հյուսիսարևմտյան կիսագունդը: 

Ընդ որում, ապարատը շարժվել է լուսնի ուղեծրով 100 կմ/ժ արագությամբ: 

LADEE ապարատը տիեզերք է ուղարկվել՝ ուսումնասիրելու Լուսնի մթնոլորտն ու խորհրդավոր լուսնային փոշին: 

 
 
 

Նույն շարքից