Հասարակություն 

Նարնջագույն գետ՝ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդ բնակավայրով հոսող Հոլմ գետն անհասկանալիորեն փոխել է ջրի գույնն ու վերածվել նարնջագույնի։ 

 

Ինչպես նշում է Independent-ը, շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն արձանագրել է, որ թեև նախկինում եղել են այս գետի ջրի գունափոխման դեպքեր, այնուհանդերձ, նման արմատական փոփոխություն երբևիցե տեղի չի ունեցել։
 

Սակայն իշխանությունները նշել են, որ ստեղծված դրությունը որևէ վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար։

 

Գործակալության ներկայացուցիչն ասել է, որ իրենք ոչ մի միջոցառում չեն ձեռնարկի Հոլմի ջրի գույնը փոխելու համար, քանի որ վստահ են, որ դա բնական գործընթաց է և որ գետը շուտով կվերականգնի իր նախկին գույնը։

 

 
 
 
 

Նույն շարքից