Հասարակություն Պատահարներ 

Ծովագյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի T 216 AB 123 համարանիշի (վարորդ` 52-ամյա Ս. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ս. Ա.-ին եւ ուղեւոր` 30-ամյա Ա. Հ.-ին, որոնք հոսպիտալացվել են Սեւանի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ս. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Նույն շարքից