Արգենտինայի երկնքում, ենթադրաբար, երկնաքար է պայթել, որից առաջացած ձայնը վախեցրել է Սանտա Ֆե շրջանի բնակիչներին։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, երկրի վրա երկնային մարմնի բեկորների հետքեր չեն հայտնաբերվել, զոհեր ու ավերածություններ չկան։
Արգենտինայի Տիեզերական դիտարկումների կենտրոնի տնօրեն Խորխե Կոգլանը հայտնել է, որ երկնաքարը մասնատվել է Երկրի մթնոլորտում։