Հայաստան Քաղաքական 

Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից, Աշոտ Ղուլյան

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավն ու այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում աննախադեպ ահաբեկչության բոլոր զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:

Ընդունեք նաև մեր հավաստիացումը, որ Արցախն ահաբեկչության դեմ պայքարում և համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է»,- ասված է ցավակցական հեռագրում։

Նույն շարքից