Հասարակություն 

Խոլորձների փառատոն Լոնդոնում

Լոնդոնի Թագավորական բուսաբանական այգիներում անցկացվում է խոլորձների ավանդական փառատոնը, որը կտևի 4 շաբաթ։ 

 

Ինչպես նշում է Euromag-ը, 20 այգեգործներից բաղկացած թիմը փառատոնի ողջ ընթացքում կկազմակերպի օրիգինալ ու գեղեցիկ ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվի խոլորձի 6.500 հիբրիդ։

 

Փառատոնի ժամանակ կներկայացվեն գեղեցիկ ծաղկի ոչ միայն հայտնի, այլև նոր տեսակներ։ Դրանց շարքում առավել հետաքրքրական կլինի «Ադամանդե երկինք» անվանումով նոր հիբրիդը։

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում աշխարհում կա խոլորձի 25.000 տեսակ։

 

 

 

 
 
 
 
 

Նույն շարքից