Մինչեւ G20–ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզի ահաբեկչական գործողությունների առնչությամբ Անվտանգության ազգային խորհրդի նիստ է հրավիրել, հաղորդում է The Hill պարբերականը` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական աղբյուրը։
Թուրքիայում գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Մանիլա` մասնակցելու Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, ապա նոյեմբերի 30–ին ծրագրում է մասնակցել Փարիզում կայանալիք` ՄԱԿ–ի կլիմայական հարցերով գագաթնաժողովին։