Ուկրաինայում վաղը` փետրվարի 20-ին, սգո օր է հայտարարվել` ի հիշատակ երեկ անկարգությունների հետևանքով զոհվածների, տեղեկացնում է Lenta.ru-ն` Ուկրաինայի նախագահի կայքին հղումով:
Սգո օրվա կապակցությամբ ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները, չեղյալ են համարվելու ժամանցային միջոցառումները, մարզական մրցումները:
Կիևում անկարգությունները վերսկսվել են փետրվարի 18-ին, դեպի Գերագույն ռադա ընդդիմադիրների երթի ժամանակ: Ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհվել է 25, վիրավորվել ավելի քան 350 մարդ:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան վերջին անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանը:
Արևմտյան դիվանագետներն իրենց հերթին մեղադրել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին: