Հասարակություն 

ԱՄՆ քաղաքացիությունից 2013-ին ինքնակամ հրաժարվել է 3.000 մարդ

2013թ. ընթացքում 3.000 ամերիկացի ինքնակամ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։

 

Ռեպորտաժում նշվում է նաև, որ ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվողների թիվն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2012-ի համեմատ, իսկ 2008-ին այդպիսի մարդիկ ընդամենը 231-ն էին։

 

Հեռուստաալիքի տնտեսական ծառայության փորձագետների տվյալներով՝ հրաժարականների մեծամասնությունը կապված է երկրում հարկերի համակարգի խստացման հետ։

 

«Խոսքն ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքի մասին է, որը կապված է ամերիկացիների արտասահմանյան հաշիվների, ինչպես նաև դրանց առկայության մասին համապատասխան մարմիններին պարտադիր տեղեկացնելու հետ»,- բացատրել է հեռուստաալիքի ֆինանսական փորձագետ Բրեդ Ուեսթերֆիլդը։

 

CNN-ի վերլուծաբանները կարծում են, որ ապագայում ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվողների թիվը միայն կաճի։

Նույն շարքից